Թեսթ 13 + 28.09.18

Հայերենի երկհնչյունները

Հիշի՛ր՝

Հայերենում յ կիսաձայն հնչյունին կարող է գումարվել որևէ ձայնավոր հնչյուն. այդ երկուսը միասին՝   յ+ ձայնավոր՝  ա, ո, ու, ի, ե, կոչվում են երկհնչյուն:  Յ կիսաձայնը, եթե երկու ձայնավորների միջև է, երկհնչյուն կազմում է իրենից հետո եկող ձայնավոր հնչյունի հետ․ օրինակ՝  հեռանայիր բառում երկհնչյունը յի-ն է, ոչ թե այ-ը։

Հայերենի երկհնչյուններն են՝

այ, յա, եյ,  յե,  յի, ույ, յու, ոյ, յո։

Առաջադրանք՝

Յուրաքանչյուր երկհնչյունով գրի՛ր երեքական բառ։

այբուբեն,այրի, կյանք,յասաման,թեյ,ամայություն,հայերեն, հայելի,լեռնային,յուղ, բույս , հույս, հյութ,գոյական, յոթ,յոդ.

 

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

փռած

երբ

արջին

փախչում

2. Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:

պարում են, զվարճանում են,պարախաղ

3. Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/լույս -մութ

բ/թաց -չոր

գ/ջահելծեր, հասակավոր,   տարեց

դ/կենդանի— անկենդան, մեռած, մահացած

4. Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Անտառում շատ մութ էր:ուղիղ իմաստներով

Այս մարդը ` անտառ է ինձ համար:փոխաբերական իմաստներով

5. Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

6. Ի՞նչ էին անում ընդգծված նախադասության մեջ. ա/գայլերը բ/վարազները գ/ծառերը դ/արջերը

ա. Ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած,

բ. Վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փռած կաղիններ ժողովում: 

գ.Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում:

դ. Արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, , Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը:

7. Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր:

երկար—երկարում

որսի- որսում է

հարվածով- հարվածում

երկյուղ — սարսափել

 

9. Տեքսում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ:

ընկնում են, փտում,  ծլում.

10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը. Պոզեր ունի այծ ճէ, Թևեր ունի, թռչուն չէ: միաեղջյուր.

11. Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր: 

1.Մթնաձորի անտառը

2.Անտառի բնակիչները

12. Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը: ա/մուգ-կանաչ բ/արահետներով ու բացատներով հարուստ գ/կուսական ու վայրի դ/քարածուխի հսկա շերտերով հարուստ

գ/կուսական ու վայրի

15. Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:

ինձ դուր չեկավ պատմվածքը , այն շատ անգույն պատմվածք էր:

Ակսել Բակունց                                                    Մթնաձոր

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում: Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում: Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան,
փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: