20.09.18

Բառային աշխատանք՝

1.Գտի՛ր 

ճանապարհ —  ճամփա, ուղի: Իմ ուղին  հարթ է:

քարանձավ -? Քարանձավում ապրում էին  մարդիկ:

դուստր -Աղջիկ, : Նա  ունի գեղեցիկ դուստր (աղջիկ):

բառերի հոմանիշները և դրանք գործածի՛ր նախադասություններում։

2.Տեքստի մեկ նախադասության մեջ երեք հոմանիշներ միասին են գործածվել․ գտի՛ր դրանք և բացատրի՛ր։

Տեքստային աշխատանք՝

1.Դու էլ փորձի՛ր նկար-նամակ ուղարկել Թաֆֆիին և համոզի՛ր, որ գրել-կարդալ սովորի։

2.Քո կյանքից որևէ զվարճալի դեպք պատմի՛ր:

Մի շատ հետաքրքիր պատմություն  պատմեմ երթուղային կյանքիցս 🙂 
Ես և  իմ  մայրիկը երթուղայինի մեջ մի կերպ խցկված կանգնել էինք: Մեկ էլ հանկարծ երթուղայինի դիմաց մեքենա է հայտնվում,դե վարորդն էլ կտրուկ արգելակում է: Ես  մի կերպ  պահումեմ ինձ, երկու ձեռքով ամուր կառչած նստարանից, մայրիկս  չի կարողանում և ձեռքով բռնվում է (եթե կարելի է այդպես ասել) դիմացը նստած տղամարդու գլխից, ընդ որում այդ տղամարդը քաչալ էր: D Հիմա այնքան ուժեղ է ձեռքով սեղմում գլխին, որ այս մարդու գլուխը ետ է գնացել:D Արդեն երթուղայինի ընթացքը նորմալացել է, բայց մայրիկս շարունակում է ձեռքով բռնել խեղճ մարդու ճակատը,D մտածելով ,որ այն բռնակ է:
Վերջիվերջո այս մարդը տեսավ, որ էլ ճար չկա, վերկացավ և տեղ տվեց մայրիկիս: 
Իսկ իմ աչքերից արցունքները գլորվում էին, քանզի չէի կարողանում լիաթոք ծիծաղել: