II — 7-րդ առ.ուս.՝առաջադրանքներ(13.04-.22.05)

քննարկվող հարցեր.

1.Ինչն են անվանում մարմնի կշիռ:

2.Ինչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

3.Ինչպես է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված

4.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները

7.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

8.Ինչով է պայմանավորված շփումը

9.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

10.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

11.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ

12.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

13.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

14.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

15.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;

16.Որ ուժն է կոչվում համազոր:

17.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

18.Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը,և

ինչպես է որոշվում նրա մոդուլը:

19.ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:

 Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ75-ից մինչև էջ81,կատարել էջ81-ի հարցերը և առաջադրանքները:Ծանոթանալ Էջ 77 և էջ79 -ում <<հետաքրքիր է իմանալ>>բաժնից Լեոնարդո դա Վինչիի  մասին,պատրաստել նյութ :Կարող եք օգտվել նաև համացանցից:

Լրացուցիչ առաջադրանք.

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ39-ից

մինչև էջ 51

Պատրաստեք նյութեր, ֆիզիկոսներ Ռոբերտ Հուկի և Իսահակ Նյուտոնի մասին:Նյութում լինի հետաքրքիր փաստեր նրանց կյանքից:Տեղադրեք<<Ֆիզիկոսներ:Հետաքրքիր է իմանալ>> անվանակարգում:Հղումը ուղարկեք ինձ:

Оставьте комментарий