7-րդ առ.ուս.՝առաջադրանքներ(13.04-.22.05)

Թեման.Ճնշման ուժ և ճնշում:Գազի ճնշում

1.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Այն մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին կոչվում է ճնշում։

2.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:

P=F/S

3.Որոնք են ճնշման միավորները։

Ճնշման միավորը 1Պասկալն է ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի։

4.Ինչով է պայմանավորված գազի <<ինքնակամ >> ընդարձակումը:

Արտաքին ազդեցությունների բացակայության պատճառով գազն ինքն իրեն շարունակ ընդարձակվում է։

5.Ինչու՞ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին:

Գազի ճնշումն անոթի պատերի (և գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով: 

6․Բացատրեք գազում ճնշումը  ինչպես է փոփոխվում, գազը բնութագրող մեծություններից կախված:

  Սովորել Է.Ղազարյանի դասագրքից՝ էջ 102-ից,մինչև էջ  108-ը: Կատարել՝ բլոգներում էջ104-ի«Հարցեր և առաջադրանքներ»-ը

      Լրացուցիչ առաջադրանք.Լուծել Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ51 -ից մինչև էջ54 -ը։ Պատրաստել նյութեր էջ105-իևէջ109-ի թեմաներից,տեղադրեք բլոգներում,հղումը ուղարկեք ինձ:

Ճնշում

Ճնշման միավորները

Ճնշումը բնության մեջ և տեխնիկայում

Գազի ճնշումը

Տարբերակ I

1.

Մարմնի վրա ազդող ազդող ուժը կախված է ազդող ուժի մոդուլից և մակերևույթի մակերեսից, որի վրա ուղղահայաց ազդում է ուժը:

Պատ. 1

2.

Ճնշում անվանում են այն մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին:

3.

Կոմբայների, սերմնացանների և այլ գյուղատնտեսական մեքենաների անիվները պատրաստում են լայն անվագոտիներով, որպիսզի ճնշումը փոքրացնեն, քանի որ որքան մեծ է հենման մակերեսը, այնքան փոքր է ճնշումը:

4.

Առաջին

Պատ. 1

Տարբերակ II

1.

P=60.000/1.5=40.000 Պա

Պատ. 4

2.

Շշի մեջ, որը փակված է ծորակ ունեցող խցանով, գազ մղեցին և ծորակը փակեցին։ Նո՞ւյն ճնշմանը կենթարկվեն շշի հատակը և պատերի մասերը:

Այո քանի որ գազի ճնշումը շշի ցանկացած տեղում նույնն է:

Պատ. 1

3.

Կտրող գործիքները սրում են այն բանի համար, որպեսզի մեծացնեն ճնշումը, քանի որ ինչքան փոքր է մակերեսը, այնքան մեծ է ճնշումը։

Պատ. 3

4.

Ամենամեծ ճնշումը առաջացնում է երկրորդ մարմինը։

Պատ. 2

Տարբերակ III

1.

1Պա, 1հՊա, 1կՊա։

Պատ. 2

2.

Բանաձևերում ճնշումը նշանակում ենք p տառով, ուժը F-ով, մակերեսը S-ով։

Պատ. 3

3.

Շենքի պատերը կառուցում են լայն հիմքի վրա, որպեսզի փոքրացնեն ճնշումը, քանի որ ինչքան մեծ է մակերեսը, այնքան փոքր է ճնշումը։

Պատ.2

4.

Երկրորդ դիրքում չորսուն կառաջացնի ամենամեծ ճնշումը:

Պատ. 2

5.

F=80×60=480Ն

Պատ. 3

Տարբերակ IV

1.

P=14000:2=7000Պա

Պատ. 1

2.

Որպես ճնշման միավոր ընդունում են այն ճնշումը, որը գործադրում է 1 Ն ուժ 1 մ2-ու վրա։

Պատ. 1

3.

Եթե մարդու ոտքերի տակ ջրամբարի սառույցը կոտրվում է, ապա մոտենալ չի կարելի: Նրան փրկելու համար պետք է նետելտախտակ կամ երկար ձող: Հենվելով դրանց վրա՝ նա կարող է դուրս գալ ջրից և անցնել սառույցի վրայով: Տախտակին կամ ձողին հենվել թույլ է տալիս փոքրացնել ճնշումը, քանի որ այդ դեպքում հենման մակերեսը մեծ է, իսկ ճնշումը փոքր:

4.

Նվազագույն ճնշումը առաջացնում է երրորդ մարմինը։

Պատ. 3

   Սովորել Է.Ղազարյանի դասագրքից՝էջ 102-ից,մինչև էջ 109-ը:Կատարել՝բլոգներում  էջ104-ի«Հարցեր և առաջադրանքներ»-ը,իսկ 6-րդ առաջադրանքը ներկայացնել տեսանյութով(կատարելնշված փորձը):  Պատրաստել նյութեր էջ105-ի և էջ109-ի<<Հետաքրքիր է իմանալ>> թեմաներից:ԼուծելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ51 -ից մինչև էջ54 -ը:Հետաքրքիր փաստեր ներկայացրեք ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի մասին(ներկայացման ձև ընտրեք ինքներդ):

Հետաքրքիր փաստեր ներկայացրեք ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի մասին(ներկայացման ձև ընտրեք ինքներդ):Բլեզ Պասկալը ծնվել է իրավաբանի ընտանիքում: Նրա մաթեմատիկական արտակարգ ընդունակությունները դրսևորվել են վաղ հասակում, իսկ 16 տարեկանում նա ձևակերպել է պրոյեկտիվ երկրաչափության հիմնական թեորեմներից մեկը, որը հետագայում կոչվել է Պասկալի թեորեմ: 1641 թ-ին նա ստեղծել է գումարող մեքենա, գտել ամբողջ թիվը մեկ այլ ամբողջ թվի վրա բաժանելու երկանդամային գործակիցների հաշվման եղանակ, որը հայտնի է Պասկալի եռանկյուն անունով:1653 թ-ին Պասկալը սահմանել է հիդրոստատիկայի հիմնական օրենքը (Պասկալի օրենք), որի համաձայն՝ հեղուկի մակերևույթին արտաքին ուժերի գործադրած ճնշումը հեղուկը հավասարապես հաղորդում է բոլոր ուղղություններով: Նրա այդ օրենքի վրա է հիմնված իր իսկ բացահայտած հիդրավլիկական մամլիչների և հիդրավլիկական այլ մեքենաների գործողության սկզբունքը: Պասկալն ապացուցել է նաև, որ օդն ունի կշիռ, հայտնաբերել է ճնշաչափի (բարոմետր) աշխատանքի սկզբունքը և այն կիրառել եղանակը կանխագուշակելու համար: Պասկալը նշանակալի հետք է թողել նաև ֆրանսիական դասական արձակի ձևավորման վրա և փիլիսոփայության մեջ: 1669 թ-ին հրատարակած «Խորհրդածություններ…» անավարտ փիլիսոփայական երկում, մարդու արժանիքը համարելով մտածելու ունակությունը, միաժամանակ առաջ է քաշել մարդու ողբերգականության և դյուրաբեկության գաղափարը՝ մարդուն անվանել է «մտածող եղեգ»: Նա մարդու փրկության միակ ուղին տեսնում էր քրիստոնեական հավատի մեջ:Միավորների միջազգային համակարգում 1 Պա այն ճնշումն է, որն առաջացնում է 1 Ն ուժը՝ 1 մ2 մակերեսի վրա հավասարապես բաշխվելով: 1 Պա = 1 Ն/մ2   Ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա և գրող Բլեզ Պասկալն առավելապես հայտնի է որպես հիդրոստատիկայի հիմնական օրենքի՝ Պասկալի օրենքի հեղինակ: Նրա անունով Պասկալ (Պա) է կոչվել ճնշման և մեխանիկական լարվածության միավորը:

Оставьте комментарий