2020-ի անգլերենի մայիսյան ֆլեշմոբի առաջադրանքներ. 6-9-րդ դասարանցիներ

Անուն ազգանուն էլ. հասցե *

Վիկտորիա Հովհաննիսյան

h.viktoria@mskh.am

դասարան, դպրոցի անուն *

6/3 միջին դպրոց

Քաղաք, գյուղ, երկիր *

Երևան

Անգլերենում too+adjective(ածական) օգտագործելիս too-ն ստանում է <<չափազանց>> իմաստը։ Complete the sentences with too and an adjective.

1. I can’t watch the rest of the film. I am … ….
I can’t watch the rest of the film. I am too tired.

2. It’s … … to go swimming today. We’ll get ill.

It’s too cold to go swimming today. We’ll get ill.

3. Grandma doesn’t want to come to the party. She says she is … … for parties and dancing.

Grandma doesn’t want to come to the party. She says she is too old for parties and dancing.

4. I want a new mobile phone but they’re … ….

I want a new mobile phone but they’re too expensive.

5. He didn’t answer any of the questions. They were all … … .

He didn’t answer any of the questions. They were all too difficult.

II. Եկեք խաղանք «կենդանի բառարան» խաղը: Կարո՞ղ եք նկարագրել մի որևէ բան՝ չտալով դրա անունը: Օրինակ՝ ball – It is round and we can play different games with it.

1. water — It is hydrogen and oxygen, you use it when you are thirsty.

2. sun —  It is so warm and so hot ,especially in summer.

3. milk — It is white, and it can be from cow and goat.

5. candy — It is often flavored or colored, or covered with chocolate, and sometimes contains fruit, nuts…

III. Write a short essay about your online-distance lessons. What projects and distance tasks did you do in different subjects? What new things did you learn? Did your parents do projects with you? Գրեք կարճ շարադրություն ձեր առցանց-հեռավար դասերի, առաջադրանքների և նախագծերի մասին: Ի՞նչ նոր բաներ սովորեցիք, ձեր ծնողները մասնակցեցին ձեր հեռավար ուսումնառությանը:

Yes I did many projects and distance tasks in different subjects, but I have to tell you that I do not like this online-distance lessons, because I love to communicate with my teachers and my classmates.I miss them a lot.

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

 

1.Թվարկել I-IV դարերի հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները: Վերջիններիս ընտրությունը հիմնավորել;

1) Առաջին դարում Արտաշեսյանների դինաստիային փոխարինում է Արշակունիների դինաստիան:

2) 62 թ. Հռանդեայի դաշտում հայկական զորքը պարտության է մատնում հռոմեական զորքին: 63 թ. կնքվում է հաշտության պայմանագիր: Տրդատը գնում է Հռոմ, Հռոմի կայս Ներոնի կողմից թագադրվում է որպես արքա և վերադռնում է Արտաշատ` որպես Տրդատ Առաջին Արշակունի (66-88 թթ.):

3) 77 թ. Գառնիում կառուցվում է հեթանոսական տաճարը: 2-րդ դարի սկզբին հիմնվում է մայրաքաղաք Վաղարշապատը:

4) 301 թ. Տրդատ Երրորդի (287-330) օրոք Հայաստանում որպես պետական կրոն ընդունվում է քրիստոնեությունը: Նա և հայկական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Լուսավորիչը քանդում են բոլոր հեթանոսական տաճարները` բացի Գառնիից, և դրանց փոխարեն կառուցում եկեղեցիներ:

5) Խոսրով Կոտակը (330-338թթ.) կառուցում է նոր մայրաքաղաք Դվինը, որի շրջակայքում էլ տնկվում է Խոսրովի արհեստական անտառը:

6) Վռամշապուհի (389-415) օրոք 405թ. Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց այբուբենը:

7) 451 թ. մայիսի 26-ին ՎասպուրականումԱվարայրի դաշտում` Տղմուտ գետի ափին տեղի ունեցած ճակատամարտում հայկական 66 հզր. բանակը` Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, բարոյական հաղթանակ է տանում պարսկական 200 հզր. բանակի դեմ:

2. Սահմանել «Քրիստոնեություն» հասկացությունը և նրան առնչվող 10 հասկացություն:

Քրիստոնեությունը միաստվածային կրոն է, որը հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ: Այն իսլամի և բուդդիզմի հետ միասին մտնում է 3 համաշխարհային կրոնների թվի մեջ: Քրիստոնեություն բառը առաջին անգամ օգտագործել է Իգնատիոս Անտոքիոսը: Քրիստոնեության կարևորագույն դոգման մարդուն մեղքից, մահից և անեծքից ազատելու նպատակով մարդացած Աստծո Որդու` Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունն է:

Քրիստոնեությանն առնչվող 10 հասկացություններ են` Հիսուս Քիրստոսը, Աստվածաշունչը, Եկեղեցին, 12 Առաքյալները, Հայր, որդի և սուրբ հոգին, Կրոնը, Մարիամ Աստվածածինը, Երուսաղեմը, Մովսես և 10 պատվիրանները, Ապոլոգիան, որոնք արդարացման նամակներ էին հակաքրիստոնյա կայսրերին, որտեղ քրիստոնյա նշանավոր գրողները ներկայացնում էին իրենց կրոնը որպես բարության և արդարության ջատագով, ողջամիտ ու խելամիտ կրոն։ Սրանով ծնվել է քրիստոնեական աստվածաբանությունը։

3. Վերլուծել անհատի դերը պատմության մեջ որևէ պետական կամ մշակութային գործչի օրինակով:

Տրդատ Ա (մոտ 28 – 88)` Արշակունիների դինաստիայի հիմնադիրը, Մեծ Հայքի թագավոր  է եղել 52թ.-ից, թեև պաշտոնապես նրա գահակալության սկիզբը համարվում է 66թ., երբ Ներոնը թագադրում է նրան։ Նա եղել է պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ որդին,  Պարթևաստանի  թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։

Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին իր եղբոր՝ Տրդատի հետ 52 թ. մտնում է Մեծ Հայք։ Պարթևները օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր: Հռոմեական կայսրությունը պատերազմ սկսեց Պարթևաստանի և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի (54-64)։ Առաջին փուլում Կորբուլոն զորավարը 58թ. գարնանը  ներխուժել է Մեծ Հայք։ Հռոմեացիները հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59թ. Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և գրավում են այն։ Հայոց գահին է բարձրանում  Կապադովկիայի թագավորական ընտանիքից Տիգրան Զ-ն, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։ Շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին։  61թ.  Կորբուլոնը  Մծբին  քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։ Արևելք է ուղարկվում նոր զորաբանակ՝ Պետոս զորավարի գլխավորությամբ։ 61թ.  աշնանը հռոմեացիները դարձյալ ներխուժում են Մեծ Հայք և շարժվում դեպի Տիգրանակերտ։ Սակայն հայերի համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել Հռանդեա կոչվող վայրում՝ Արածանի գետի հովտում։ Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ։ 62թ. գարնանը տեղի է ունենում Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Ներոն կայսրը Տրդատին հրավիրում է Հռոմ՝ թագադրելու։ Հռանդեայում հաշտության պայմանագիր կնքելուց հետո Տրդատը մեկնում է Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել։ Ներոնը բացի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66թ. Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք։

Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել էր 77թ.՝ Հռոմի Կոլիզեյից 3 տարի առաջ։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Հելիոս-Միհրին: Տրդատ թագավորը 2 անգամ՝ 72 և 75 թթ., հակահարված տվեց հյուսիսից ներխուժած ալանական ռազմատենչ ցեղերի ավարառուական արշավանքներին։

4. Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները:

Կրոնը հին աշխարում

Կրոնը հասարակական գիտակցության ձև է, աշխարհայացք, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ հավատի վրա: Այն կարելի է սահմանել նաև, որպես մարդու և աստծո միավորման մասին գիտություն և կազմակերպված երկրպագում գերբնական ուժերին: Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ:

Հաճախ ոչ միայն Աստվածների անուններն են փոփոխվել միտումնավոր, այլև հավատի դիցարանը: Օրինակ` Եգիպտոսի հին թագավորության շրջանում, Մեմֆիս քաղաքում գլխավորը Արևի Աստված Ռան էր: Երբ մայրաքաղաքը դարձավ Թեբեն, գլխավոր աստված հռչակվեց Ամոնը: Ք.ա 14 րդ դարում փարավոն Էխնաթոնը գերագույն աստված հռչակեց Աթոնին: Այսպես առաջացավ բազմաստվածությունը: Կար ժամանակ, երբ եգիպտացիները, խեթերը և այլ ժողովուրդներ երկրպագում էին հազարավոր աստվածների:

Հին Միջագետքում և Եգիպտոսում ձևավորվել էին ինքնատիպ քաղաքակրթություն և կրոնական համակարգեր: Եգիպտոսի փարավոնը համարվում էր գերագույն Արևի Աստված Ամո-Ռամի որդին: Եվ Միջագետքում և Եգիպտոսում կաին մեռնող և հարություն առող Աստվածների մասին առասպելներ, որոնց միջոցով մարդիկ փոևձում էին արտահայտել բնության շրջանաձև զարգացումն իրենց պատկերացմամբ: Բաբելոնում գերագույն Աստված դարձավ Բել կամ Մարդուկ Աստվածը: Հնդկական հավատները ևս յուրահատուկ են: Հնդկաստանը երբեմն անվանում են կրոնի երկիր: Հնդկական հավատի հնագույն շրջանը Վեդայականն է, որը հնագույն Սուրբ Գրքերն են, որտեղ գրված է սրբազան օրհներգներն ու աղոթքները: Վեդաները հիմք եղան հետագա բոլոր կրոնների համար: Հին Եգիպտոսում հավատի պատմության մեջ առաջին անգամ մի աստվածության փորձ կատարվեց Առմեն-Հոպել փարավոնի կողմից, ով զգուշանալով քրմերի աճող գերիշխանությունից արգելեց բոլոր աստվածների պաշտանմունքը, փակեց բոլոր տաճարները` թողնելով միայն Արևի Աստծո` Աթոնի պաշտանմունքը: Սակայն նրա մահից հետո բոլոր պաշտանմունքները, իսկ փարավոնն ու նրա տոհմը անիծվեցին: Ենթադրվում է, որ այդ ժամանակ Եգիպտոսում ապրող հրեաները վերցրեցին այդ գաղափարը` հետագայում առաջին մի Աստված կրոնը ստեղծելու համար:

21.05.21. Ի՞նչ է սննդառությունը: Արդյոք բոլո՞ր կենդանի օրգանիզմներն են սնվում:

1.Ի՞նչ է սննդառությունը: Արդյոք բոլո՞ր կենդանի օրգանիզմներն են սնվում:Արտաքին միջավայրից կլանված մարմինները և նյութերը, որոնք պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը համարվում են սնունդ:Այո, բոլոր կենդանի օրգանիզմները սնվում են:

2. Ի՞նչ են սննդանյութերը: Կենդանի օրգանիզմներում ինչի՞ համար են դրանք օգտագործվում:Սննդանյութերը լինում են բուսական ու կենդանական: Նրանք օգնում են օրգանիզմին աճել:Սննդանյութը դա  սնունդն է:Կենդանի օրգանիզմները օգտվում են սննդանյութերից, որպեսզի ուժ ունենան:
3. Ի՞նչ գործընթացներ է ընդգրկում սննդառությունը:
Սննդառությունը ընդգրկում է մարսում, էներգիայի ստացում:

1. Սննդի ստեղծում կամ ընդունում և կլանում:
  
2. Սննդի քայքայում պարզագույն գործառնական միավորների:
  
3. Այնուհետև՝
  
ա) ստացված պարզագույն գործառնական միավորների քայքայում և էներգիայի ստացում:
4. Ի՞նչ է ֆոտոսինթեզը: Ի՞նչ է առաջանում բույսերում՝ ֆոտոսինթեզի
շնորհիվ: Ինչո՞ւմ է քլորոֆիլի դերը: Ֆոտոսինթեզը լույսի ազդեցությամբ առաջանում է քլորոֆիլ:Ֆոտոսինթեզը  ածխաթթու գազից և ջրից՝  լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացնում է ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ:Քլորոֆիլին է բաժին ընկնում ֆոտոսինթեզի գործընթացի ողջ ծանրությունը։
5. Բույսերում ի՞նչ օրգանական նյութեր գիտեք: Ի՞նչ դեր ունեն դրանք:
Բույսերի կողմից ֆոտոսինթեզի գործընթացը կարգավորող քլորոֆիլը, որն ունի շատ բարդ կառուցվածք:Արյան մեջ պարունակվող հեմոգլոբինը, որը ևս ունի շատ բարդ կառուցվածք,Հատիկավորներում պարունակվող օսլան,Բույսերի հիմքը հանդիսացող բջջանյութը:
6. Սննդառության ո՞ր ձևն է կոչվում ավտոտրոֆ, ո՞րը՝ հետերոտրոֆ:
Ավտոտրոֆ օրգանիզմները ինքնուրույն են սնվում, իսկ հետերոտրոֆ օրգանիզմները սնվում են ուրիշի հաշվին:

Ավտոտրոֆներ– էներգիա են ստանում արևից:

Ավտոտրոֆ սննդառության հիմնական ձևը ֆոտոսինթեզն է:
Ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին:
Հետերոտրոֆներ – էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:
Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:

Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:

Միաբջիջ կենդանիներում կան որոշ բացառություններ: Երկարամտրակ էվգլենան ունի քլորոֆիլ և կարող է ինչպես ֆոտոսինթեզել, այնպես էլ սնվել հետերոտրոֆ կերպով:
7. Արդյոք բոլո՞ր բույսերն են ավտոտրոֆ: Ի՞նչ միջատակեր բույսեր
կան: Ներկայացրե՛ք օրինակներ:Բոլոր բույսերը չեն ավտոտրոֆ: Գիշատիչ կամ միջատակեր բույսեր են կոչվում այն  խոտաբույսերը, թփերը, թփիկները, , որոնք որսում են մանր միջատներ, հազվադեպ՝ նաև այլ մանր կենդանիներ, և օգտագործում որպես լրացուցիչ սնունդ: Հայտնի են մոտ 500 գիշատիչ բույսեր: Տարածված են ամենուրեք, առավելապես՝ արևադարձային և մերձարևադարձային երկրներում: ՀՀ-ում տարածված է խորշաբուսազգիների ընտանիքին պատկանող 3 տեսակ՝ փոքր, միջին և սովորական խորշաբույսերը: Հանդիպում են լեռնային մարզերի (Լոռի, Տավուշ) լճերում, լճակներում և դանդաղահոս ջրերում:Ջրային գիշատիչ բույսերն ազատ լողացող, արմատազուրկ, բազմամյա խոտաբույսեր են: Ցողունի երկարությունը մինչև 100 սմ է:Նրանք  որսում են ջրային մանր կենդանիներ, միջատներ, որդեր, թրթուրներ և այլն:
8. Ո՞րն է կենդանիների սննդառության առանձնահատկությունը: Կեն-
դանի օրգանիզմների միջեւ սննդային ի՞նչ փոխհարաբերություններ
կան:  սննդային շղթա : Սննդի ստեղծում կամ ընդունում և կլանում
9. Շրջապատի կենդանի օրգանիզմներից նշե՛ք ավտոտրոֆները եւ
հետերոտրոֆները: Ի՞նչ գիտեք նրանց մասին:

Հետերոտրոֆ օրգանիզմներն ընդունակ չեն անօրգանական միացություններից սինթեզելու օրգանական միացություններ։ Նրանք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը՝ օրինակ՝ ածխաջրերը լիպիդները, սպիտակուցները, նուկլեինաթթուները, սինթեզում են օգտագործելով արտաքին միջավայրից ստացված օրգանական նյութերը։
10. Ի՞նչ եք կարծում՝ գիշատիչներին անհրաժե՞շտ է պահպանել, թե՞ ոչ:
Այո, պետք է պահպանել գիշատիչներին, որովհետև եթե չլինեն գիշատիչները սննդային շղթան ամբողջական չի լինի, ճիշտ չե ոչնչացնել,որովհետև նրանց բնույունն է ստեղծել:
11. Բնութագրե՛ք այն սննդամթերքը, որն օգտագործում է մարդը: Նշե՛ք,

թե ո՛րն ունի բուսական, ո՛րը՝ կենդանական ծագում:

Օրինակ՝ պանիր:Պանիրը պատրաստում են կաթից, կաթը ստանում են կովից,կովը ուտում է խոտ և տալիս է կաթ:Նշանակում է, որ պանիրը ունի բուսական ծագում:

Բուսական՝ նարինջ, վարունգ,կանաչի,ավելուկ, գազար:

  Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից  Ի՞նչ հիվանդությունների դեպքում չի ...     

 Կենդանական՝միս, կաթ, ձու…..