Հասարակագիտություն 25.09.2021

Առաջին փուլում մարդը չգիտեր, որ կարելի է բնությունը հարմարացնել իրեն այդ իսկ պատճառով նա է հարմարվում բնությանը:
Մարդը քնում էր քարանձավներում, համարյա չէր ոչնչացնում կենդանիներին, ապրում էր խաղաղ և ուրախ, բայց հետո մարդ հասկացավ, որ առանց ծառ կտրելու, քարից գործիքներ սարքելու անհնար է ապրել:
Այս պահից գալիս է երկրորդ փուլը, որտեղ մարդիկ սկսում են օգտագործել բնությունը, որ իրենց ավելի հարմար լինի, մի խոսքով հարմարացնում էին բնությունը:
Ճիշտ է բնությունը շատ քիչ էր օգտագործվում այդ ժամանակ և այն հասցնում էր վերականգնվել, բայց պահ է գալիս, որ մարդիկ սկսում են ոչնչացնել բնությունը շատ արագ:
Այս պահից արդեն երրորդ փուլն է գալիս, որտեղ մարդ առանց մտածելու ոչնչացնում է բնությունը, կտրում է շատ ծառեր, հողի միջից սկսում է հանել օգտակար հանածոներ, ոչնչացնել կենդանիներին և այլն:
Այդ ժամանակահատվածում մարդիկ շատ են օգտագործում բնության ռեսուրսները և նա չի հասցնում վերականգնվել, այդ իսկ պատճառով բնությունը մահանում է:
Կա նաև չորրորդ փուլը, բայց ես վստահ չեմ, որ մենք արդեն նրանում ենք, չորրորդ փուլում մարդիկ հասկանում են իրենց սխալը և կամաց-կամաց քչացնում են բնության օգտագործումը, ինչպես որ ասացի իմ կարծիքով մենք դեռ երրորդ փուլում ենք:

Оставьте комментарий