8-րդ դասարան

 

Ֆիզիկական երևույթները կյանքում

13․09-17․09

Թեման.Ճնշման ուժ և ճնշում:Գազի ճնշում
Դասարանում քննարկվող հարցեր․

1.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:Այն մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին կոչվում է ճնշում։
2.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:P=F/S
3.Որոնք են ճնշման միավորներըՃնշման միավորը 1Պասկալն է ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի։

4.Ինչով է պայմանավորված գազի <<ինքնակամ >> ընդարձակումը:

Արտաքին ազդեցությունների բացակայության պատճառով գազն ինքն իրեն շարունակ ընդարձակվում է։

5.Ինչու՞ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին:

Գազի ճնշումն անոթի պատերի (և գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով: 

6․Բացատրեք գազում ճնշումը  ինչպես է փոփոխվում, գազը բնութագրող մեծություններից կախված:

  Սովորել Է.Ղազարյանի դասագրքից՝ էջ 102-ից,մինչև էջ  108-ը: Կատարել՝ բլոգներում էջ104-ի«Հարցեր և առաջադրանքներ»-ը

      Լրացուցիչ առաջադրանք.Լուծել Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ51 -ից մինչև էջ54 -ը։ Պատրաստել նյութեր էջ105-իևէջ109-ի թեմաներից,տեղադրեք բլոգներում,հղումը ուղարկեք ինձ:

Ճնշում

Ճնշման միավորները

Ճնշումը բնության մեջ և տեխնիկայում

Գազի ճնշումը

Տարբերակ I

1.

Մարմնի վրա ազդող ազդող ուժը կախված է ազդող ուժի մոդուլից և մակերևույթի մակերեսից, որի վրա ուղղահայաց ազդում է ուժը:

Պատ. 1

2.

Ճնշում անվանում են այն մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին:

3.

Կոմբայների, սերմնացանների և այլ գյուղատնտեսական մեքենաների անիվները պատրաստում են լայն անվագոտիներով, որպիսզի ճնշումը փոքրացնեն, քանի որ որքան մեծ է հենման մակերեսը, այնքան փոքր է ճնշումը:

4.

Առաջին

Պատ. 1

Տարբերակ II

1.

P=60.000/1.5=40.000 Պա

Պատ. 4

2.

Շշի մեջ, որը փակված է ծորակ ունեցող խցանով, գազ մղեցին և ծորակը փակեցին։ Նո՞ւյն ճնշմանը կենթարկվեն շշի հատակը և պատերի մասերը:

Այո քանի որ գազի ճնշումը շշի ցանկացած տեղում նույնն է:

Պատ. 1

3.

Կտրող գործիքները սրում են այն բանի համար, որպեսզի մեծացնեն ճնշումը, քանի որ ինչքան փոքր է մակերեսը, այնքան մեծ է ճնշումը։

Պատ. 3

4.

Ամենամեծ ճնշումը առաջացնում է երկրորդ մարմինը։

Պատ. 2

Տարբերակ III

1.

1Պա, 1հՊա, 1կՊա։

Պատ. 2

2.

Բանաձևերում ճնշումը նշանակում ենք p տառով, ուժը F-ով, մակերեսը S-ով։

Պատ. 3

3.

Շենքի պատերը կառուցում են լայն հիմքի վրա, որպեսզի փոքրացնեն ճնշումը, քանի որ ինչքան մեծ է մակերեսը, այնքան փոքր է ճնշումը։

Պատ.2

4.

Երկրորդ դիրքում չորսուն կառաջացնի ամենամեծ ճնշումը:

Պատ. 2

5.

F=80×60=480Ն

Պատ. 3

Տարբերակ IV

1.

P=14000:2=7000Պա

Պատ. 1

2.

Որպես ճնշման միավոր ընդունում են այն ճնշումը, որը գործադրում է 1 Ն ուժ 1 մ2-ու վրա։

Պատ. 1

3.

Եթե մարդու ոտքերի տակ ջրամբարի սառույցը կոտրվում է, ապա մոտենալ չի կարելի: Նրան փրկելու համար պետք է նետելտախտակ կամ երկար ձող: Հենվելով դրանց վրա՝ նա կարող է դուրս գալ ջրից և անցնել սառույցի վրայով: Տախտակին կամ ձողին հենվել թույլ է տալիս փոքրացնել ճնշումը, քանի որ այդ դեպքում հենման մակերեսը մեծ է, իսկ ճնշումը փոքր:

4.

Նվազագույն ճնշումը առաջացնում է երրորդ մարմինը։

Պատ. 3

17․05-21․05

Թեման․Գոլորշիացում և խտացում:Եռում:Եռման ջերմաստիճան:Շոգեգոյացման տեսակարար ջերմունակություն:Խնդիրների լուծում։

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ինչ է շոգեգոյացումը,և ինչ ձևով է այն արտահայտվումՆյութի անցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակի: Գույություն ունի շոգեգոյացման 2 ձև՝ գոլորիացում և եռացում:
2․Ինչ է գոլորշիացումըHեղուկ կամ պինդ վիճակից ջրի անցումը գազային վիճակի՝ գոլորշու։
3․Ինչու է հեղուկը գոլորշիանում բոլոր ջերմաստիճաններում Քանի որ գոլորշացման ժամանակ հեղուկից դուրս են թռչում առավել արագաշարժ մոլեկուլները, ապա հեղուկի մեջ մնացած մոլեկուլների ներքին կինետիկ էներգիան աստիճանապբար սկսում է նվազել։ Դրա հետևանքով գոլորշացող ջերմաստիճանն իջնում է, հեղուկը սառչում։
4.Ինչից է կախված հեղուկի գոլորշիացման արագությունըՋերմության փոփոխումից։
5.ինչ է խտացումԵրբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի
6.Որ գոլորշին է կոչվում հագեցածՀագեցած գոլորշին հեղուկի կամ պինդ մարմնի հետ թերմոդինամիկական հավասարակշռության մեջ գտնվող, քիմիական նույն բաղադրության գոլորշին է։
7.Որ պրոցեսն են անվանում եռումՀեղուկի արագ գոլորշիացման պրոցես։ Եռումը հնարավոր է միայն միանգամայն որոշակի ջերմաստիճանի` եռման ջերմաստիճանի դեպքում։
8.Ինչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճանԱյն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է:
9.Ինչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմությունԱյն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է 1կգ զանգվածով հեղուկը նույն ջերմաստիճանի գոլորշու փոխարկելու համար, կոչվում է շոգեյացման տեսակարար ջերմություն։
10.Որն է շոգեգոյացման տեսակարար ջերմություն։Ո՞րն է միավորը միավորների ՄՀ-ումՇոգեգոյացման տեսակարար ջերմությունը նշանակում են r տառով և չափում են ջոուլը բաժանած կիլոգրամով (Ջ/կգ):
11.Ինչպես են հաշվում այն ջերմաքանակը,որն անհրաժեշտ է եռման ջերմաստիճանում հեղուկը գոլորշու փոխարկելու համար   Կամայական m զանգված ունեցող և եռման ջերմաստիճանում գտնվող հեղուկի գոլորշացման համար անհրաժեշտ ջերմաքանակը գտնելու համար պետք է այդ հեղուկի շոգեգոյացման տեսակարար ջերմությունը բազմապատկել նրա զանգվածով՝ Q=rm:                                                                                                                                                                                                                                                                                          

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ156-ից մինչև էջ164-ը
Լրացուցիչ առաջադրանք.
ԼուծելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II  >>-ից էջ41-ից մինչև էջ 46:
Լուծել.Վ.Ի Լուկաշիկի խնդրագրքից էջ108-ից 109էջերի խնդիրներ797-ից մինչև 815-ը:
Նախապատրաստվել գիտելիքների ստուգմանը՝խնդիրներից:

10․05-14․05

Թեման․Նյութի ագրեգատային վիճակները։Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը:Հալման տեսակարար ջերմունակություն:Խնդիրների լուծման օրինակների քննարկում

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ի՞նչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:
2.Որո՞նք են ջրի ագրեգատային վիճակները:
3.Ինչո՞վ են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:
4.Ինչպիս՞ի դիրքերում են մոլեկուլները գազերում,հեղուկներում և պինդ մարմիններում:
5.Ո՞ր պրոցեսն է կոչվում հալում:
6.Ո՞ր պրոցեսն է կոչվում պնդացում:
7.Ինչ է հալման ջերմաստիճանը:
8.Ի՞նչն են անվանում հալման տեսակարար ջերմություն:
9.Ինչպե՞ս են հաշվում ջերմաքանակը,որն անհրաժեշտ է հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմինը հալելու համար:
10․Ինչպե՞ս հաշվել այն ջերմաքանակը,որը բյուրեղանալիս անջատում է հալման ջերմաստիճան ունեցող մարմինը։

Սովորել ․Է. Ղազարյանի դասագրքից էջ146-ից մինչև էջ154 և 135-ից մինչև 141

  ԿատարելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II  >>-ից էջ9ից մինչև էջ20-ի տարբերակները։

26․04-30․04;3․05-7․05

Թեման.Ջերմաքանակ։Տեսակարար ջերմունակություն:Ջերմային հաշվեկշռի հավասարումը։Խնդիրների լուծումներ՝Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II  >>-ից էջ13ից մինչև էջ20

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ինչ է ջերմաքանակը
2.ինչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:
3.Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում ՝նույն զանգվածի գոլ,թե եռման ժամանակ:
4.Մարմնի ստացած ջերմաքանակը կախված է արդյոք մարմնի նյութի տեսակից,
5.Մարմինների որ հատկությունն է բնութագրում ջերմունակությունը:
6.Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն:  
7.Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:
8.Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:
9.Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:.
10.Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը:Իսկ սառելիս մարմնի տված ջերմաքնակը
11.Ձևակերրպել ջերմափոխանակման օրենքը

Է. Ղազարյանի դասագրքից էջ121-ից մինչև էջ123 և 135-ից մինչև 141

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II  >>-ից էջ9ից 

մինչև էջ20

Նախագծեր՝Զատկային ծես
Աստղագիտության և ֆիզիկայի կապը
Ֆիզիկական երևույթները կյանքում

Նախագիծ՝ջերմային երևույթներ

19․04-23․04

Թեման․ Ներքին էներգիայի փոփոխման եղանակների վերաբերյալ լաբորատոր աշխատանքներ

Դասարանում քննարկվող հարցեր․Նախորդ դասի բոլոր թեմաները

Կրկնել և սովորել .Սովորել  Ղազարյանի դասագրքից էջ115-ից մինչև134-ը։

Տանը կատարել Է. Ղազարյանի դասագրքից էջ127-ի <<հարցեր և առաջադրանքներ>>ից, ութերորդ առաջադրանքը:Կատարված փորձը նկարագրել,մեկնաբանել,եզրակացնել:

Լաբորատորիայում կատարված փորձերից  տեսանյութ պատրաստել,որտեղ լինի փորձի նկարագրություն,մեկնաբանում,եզրակացություն։Ֆիզիկական երևույթները կյանքում նախագիծը պարտադիր է։Նյութերըը ուղարկել ինձ։

5․04-9․04;12․04-16․04;

Թեման․Ներքին էներգիա:Ջերմահաղորդականություն:Կոնվեկցիա:Ճառագայթային ջերմափոխանակում:

Դասարանում քննարկվող հարցեր.

Ինչ է ներքին էներգիան,որոնք են փոփոխման եղանակները

1.Նկարագրել ջերմահաղորդականության երևույթը <<ցուցադրող>> փորձը:

2.Բացատրել,թե ինչպես է ջերմահաղորդումն իրականացվում մոլեկուլների քաոսայն շարժմամբ և փոխազդեցությամբ:

3.Թվարկել լավ և վատ ջերմահաղորդիչ նյութեր

4.Ինչու էօդը վատ ջերմահաղորդիչ

5.Ինչ կիրառություններ ունեն վատ ջերմահաղորդիչները

6.Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա

7.Որն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:

8.Ինչպես է գոյանում ամպը:

9.Ինչպես է առաջանում քամին:

10.Ինչու են հեղուկները և գազերը տաքացնում ներքևից:

11.Հնարավոր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում:Ինչու

12.Ջերմահաղորդման որ տեսակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում:Բերել  օրինակներ:

13.Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ջառագայթումը՝սև,թե սպիտակ:Բերել մի քանի օրինակներ: 

Լրացուցիչ առաջադրանք.Սովորել  Ղազարյանի դասագրքից էջ115-ից մինչև134-ը։

Տանը կատարել Է. Ղազարյանի դասագրքից էջ127-ի <<հարցեր և առաջադրանքներ>>ից, ութերորդ առաջադրանքը:Կատարված փորձը նկարագրել,մեկնաբանել,եզրակացնել:

22․03-27․03;29․03-2․04

Թեման.Նյութի կառուցվածք

Լաբորատորիայում կատարված փորձերը  տեսանկարված ձևով լինեն բլոգներում։Նյութի մեջ լինի փորձի նպատակը,անհրաժեշտ գործքները,նյութերը,ընթացքը և պարտադիր՝եզրակացությունը։

Կարգի բերել բլոգները։ 

1.03-5.03;9․03-12․03;15․03-19․03

Թեման.Նյութի կառուցվածք

Լաբորատորիայում.

Նյութի կառուցվածքի մասին վարկածի ստուգման փորձեր

Տանը ծանոթանալ փորձերին,գալ դասին պատրաստված՝փորձերը տեսանկարելու հնարավորություններով։

Յուրաքանչյուր փորձ տեսանկարել,մեկնաբանել,եզրահանգել տեղադրել բլոգներում,հղումը ուղարկել ինձ

Կատարել .Գ.Մխիթարյան՝ մաս I-ից էջ10-ից մինչև էջ 17-ի տարբերակները

22․02-26․02

Պատրաստել նյութեր և ներկայացնել Է. Ղազարյանի դասագրքից էջ83-ից մինչև էջ95 եղած թեմաների շրջանակներում:Թեմաների ընտրությունը կամային է։

Դասի  թեմանՖիզիկական մարմին և նյութ:Նյութի կառուցվածք:

Ատոմներ և մոլեկուլներ:Մոլեկուլների շարժում:Դիֆուզիա:

Մոլեկուլների քաոսային շարժման արագություն և մարմնի ջերմաստիճանը:Ջերմաչափ:Ջերմաստիճանային սանդղակ

Դասարանում քննարկվող հարցեր

1.Ինչի՞ց են բաղկացած ֆիզիկական մարմինները

2.Ինչպիսի՞ կառուցվածք ունի նյութը

3.Ինչպե՞ս են անվանում նյութի մասնիկները

4.Ո՞ր նյութն են անվանում տարր 

5.Ի՞նչ է մոլեկուլը

6.ի՞նչ է դիֆուզիան

7.Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում

8.Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:

 Սովորել. Է.Ղազարյանի դասագրքից էջ98-ից մինչև էջ114

Կատարել .ԳայանեՄխիթարյան՝ մաս I-ից էջ10-ից մինչև էջ 17

 11.01-29.01;1.02-5.02;8․02-12․02




Թեման.Մեխանիկական ալիքներ:Ալիքի երկարություն:Ալիքի տարածման արագություն:Սեյսմիկ ալիքներ:Ձայնային ալիքներ:Ձայնի բնութագրեր:Արձագանք:Ենթաձայն անդրաձայն:

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Որ ալիքներն են կոչվում պարբերական

2.Ինչպես է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը

3.Որ ալիքն են անվանում մենավոր:

4.Ինչպես կարելի է ցուցադրել երկար պարանի երկայնքով  <<վազող>> մենավոր ալիքը

5.Ինչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին

6.Բացատրել թե ինչպես է գոյանում առաձգական ալիքը

7Որ ալիքներն են կոչվում լայնական:Բերել լայնական ալիքների օրինակներ

8.Որ ալիքներն են կոչվում երկայնական :Բերել օրինակներ:

9.Ինչպիսի տատանումներ են կատարում միջավայրի մասնիկները,երբ այդ միջավայրով առաձգական ալիք է տարածվում:

10.Որ երևույթներն են հաստատում,որ ալիքը տարածվում է վերջավոր արագությամբ:

11.Մաթեմատիկորեն ինչպես է սահմանվում ալիքի տարածման արագությունը

12.Ինչ է պարբերական ալիքի երկարություն:

13.Ինչպես է ալիքի տարածման արագությունը կապված ալիքի երկարության և տատանումների պարբերության կամ հաճախության հետ:

14.Ինչով է պայմանավորված ալիքի երկարությունը և տատանումների հաճախությունը

15.Ինչ է երկրաշարժի ուժգնությունը:Ինչ է մագնիտուտը:Որն է դրանց տարբերությունը:

16Ինչ է ձայնը;Որ հաճախություններով ալիքներն են կոչվում ձայնային

17Ինչ է պարզ ձայնը կամ երաժշտական տոնը:Ինչ է ձայնի հնչերանգը

18ինչ է արձագանքը,անդրաձայնը,:Որ առաձգական ալիքներն են անվանում ենթաձայն

 Սովորել. Է.Ղազարյանի դասագրքից էջ76-ից մինչև էջ96

                                                                                            . 

Լրացուցիչ առաջադրանք

Պատրաստել նյութեր.Է. Ղազարյանի դասագրքից էջ83-ից մինչև էջ95 եղած թեմաների շրջանակներում:Թեմաների ընտրությունը կամային էև

Է. Ղազարյանի դասագրքից էջ57-ից մինչև էջ59ը՝«Շարժվող ջրի և քամու էներգիայի օգտագործումը» , էջ54-ի,էջ75-ի «Հետաքրքիր է իմանալ»թեմաների վերաբերյալ, և ռօրյայում ձեզ հանդիպած մարող, չմարող,հարկադրական և ազատ տատանումների վերաբերյալ տեսանյութ:Տեղադրեք ձեր բլոգներում,կայքում,հղումը ուղարկեք ինձ:

14.12-18.12;21.12-25.12

Թեման.Գաղափար մեխանիկական տատանումների մասին:Մարող և չմարող տատանումներ:Ազատ և հարկադրական տատանումներ:Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակ:Ռեզոնանսի երևույթ:

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Մեխանիկական տատանումների տարբեր օրինակներ

2.Ինչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին

3.Որ տատանումներն են անվանում պարբերական

4.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն

5.ինչ միավորներվ է արտահայտվում տատանումների պարբերությունը

6.ինչ է տատանումների լայնույթը:ինչ միավորներվ է այն արտահայտվում;

7.ինչ է տատանումների հաճախությունը;Ինչ միավորներով է այն արտահայտվում

8.Որ հաճախություննէկոչվում 1Հց;

9.Որո՞նք են տատանումների մարման պատճառները

10.Ինչու՞ են ճոճանակը համարում տատանողական համակարգ

11.Ո՞ր տատանումներն են անվանում ազատ:

12.Ո՞ր տատանումներն են անվանում հարկադրական

13.Ի՞նչ է զսպանակավոր ճոճանակը

 14. Ի՞նչ է մաթեմատիկական ճոճանակը

15.Էներգիայի ինչ փոխակերպումներ են  տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ

16.Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի լրվ մեխանիկական էներգիան:

17.Ի՞նչ է ռեզոնանսը:

Փորձ,որը կարող եք կատարել տանը

1.100սմ երկարությամբ թելից կախեք որևէ գնդիկ(կստացվի թելավոր  ճոճանակ),այն կախեք այնպես,որ փոքր-ինչ սեղանից կամ գետնից  բարձր լինի:Գնդիկը շեղեք հավասարակշռության դիրքից 8-ից  10սմ և բաց թողեք:Չափեք  40   լրիվ տատանումների ժամանակը,բանաձևերով հաշվեք տատանումների պարբերությունը և հաճախությունը:

Փորձը կրկնեք՝ կարճացնելով թելը չորս անգամ,տատանումների լայնույթը դարձնելով 2սմ- ից 3սմ:

Արեք եզրակացություն ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախումների  վերաբերյալ:

 Փորձ   տեսագրեք ,պատրաստեք նյութ,տեղադրեք ձեր բլոգներում,միջինի կայքում,հղումը ուղարկեք ինձ:

Է. Ղազարյանի դասագրքից էջ61-ից մինչև էջ  76

30.11-4.12

Թեման.Էներգիա:Մեխանիկական էներգիա:Կինետիկ էներգիա: Պոտենցիալ էներգիալ:Լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենք

Քննարկվող հարցեր.

1.Որ մեծություննէ կոչվում էներգիա

2.Օրինակներով ցույց տալ էներգիայի և աշխատանքի կապը

3.Ինչ միավորներով է չափվում էներգիան միավորների ՄՀ-ում:

4.Մեխանիկական էներգիայի տեսակները

5.Որ էներգիան են անվանում կինետիկ

6.Ինչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան ,որ բանաձևով է որոշվում

 այն

7.Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո

8.Որ էներգիան են անվանում  պոտենցիալ,

9.բերել պետենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ

10.Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան

11.Որ մեծություն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

12.Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը

Լրացուցիչ առաջադրանք

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից է43-ից մինչև էջ60-ը

Պատրաստել նյութ

Է. Ղազարյանի դասագրքից էջ57-ից մինչև էջ59ը՝«Շարժվող ջրի և քամու էներգիայի օգտագործումը»  և էջ54-ի «Հետաքրքիր է իմանալ»թեմաների վերաբերյալ:

ԼուծելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II  >>-ից էջ3-ից մինչև էջ8:

16.11-20.11;23.11-27.11

Թեման.Մարմնի իմպուլս:Իմպուլսի պահպանման օրենք:Ռեակտիվ շարժում

Դասարանում քննարկվող հարցեր.

 1.Որ մեծություննէ կոչվում մարմնի իմպուլս

  2.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը

 3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում

  4.Իմպուլսը վեկտորական մեծություն է ,թե սկալյար

  5.Ինչն են անվանում համակարգի իմպուլս

 6.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ

 7.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը

 8.Որ շարժումն է կոչվում ռեակտիվ

  9.Ինչ կառուցվածք ունի հրթիռը

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ34-ից մինչև  էջ41-ը

Կատարել Ղազարյանի դասագրքի էջ41-ի 7-րդ առաջադրանքը

Կրկնել ստորև անցած թեմաները,կարգի բերել բլոգները:

2.11-13.11

Դասեր 12,14

 Առաջադրանքներ.

Լուծել Է.Ղազարյանի դասագրքից էջ 177-ից,մինչև 178-ի խնդիները 27-ից մինչև 46-ը:

Խնդրի գրառման ձևը և լուծումը պահպանել,չգրել միայն պատասխանները:

Ձեր<<ֆիզիկա>> բաժնում կատարեք և լրացրեք ստորև նշված բոլոր առաջադրանքները:

26.10-30.10

Դասեր 9,10,11

Թեման.Դինամիկա: Ներածություն:Նյուտոնի առաջի օրենք:Նյուտոնի երկրորդ օրենք:Նյուտոնի երրորդ օրենք:

Քննարկվող հարցեր

1.Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը

2.Բերել Նյուտոնի առաջի օրենքը հաստատող օրինակներ

3.Ի՞նչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ

4.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է:մարմինը շարժվո՞ւմ է,թե՞ գտնվում է դադարի վիճակում:

5.Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:

6.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը

7.Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:

8.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ

9.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ23-ից էջ36-ը

12.10-16.10;19.10-23.10

Դաս 7,8

Թեման .Ազատ անկում:Հավասարաչափ շարժում շրջանագծով:

Լաբորատորիայում փորձերի միջոցով քննարկվող հարցեր

1.Որ շարժումն են անվանում ազատ անկում

2.Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը

3.Ձևակերպել Գալիլեյի օրենքը

4.Որ շարժումն են      անվանում   շրջանագծային հավասարաչափ շարժում:

5.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:Բերել օրինակներ

6.Ինչ է պտտման պարբերությունը:

7.Ինչ է պտտման հաճախությունը,և որն էնրա միավորը:

6.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:

8.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը:

 Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ13-ից մինչև էջ20

Լուծել Է:Ղազարյանի դասագրքից. էջ175-ից մինչև էջ176-ի 10 խնդիրները

Պատրաստել ուսումնական նյութ էջ18-ի«Հետաքրքիր է իմանալ» թեմայի շրջանակներում

Անցած նյութի կրկնողություն

28.09-2.10;7.10-11.10

Դաս5,6

Թեման.Հավասարաչափ արագացող շարժում:Արագացում:Հավասարաչափ արագացող շարժման արագություն:Ճանապարհը հավասարաչափ արագացող շարժման դեպքում

Լաբորատոր աշխատանք.Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Որ անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող

2.Որ ֆիզիկական մեծությունն էկոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում;

3.Ինչ է ցույց տալիս արագացումը:Որն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:Գրել բանաձևը:

4.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը

5.Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհի բանաձևերը

Լրացուցիչ առաջադրանք

 Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ6-ից մինչև էջ12

Անցած նյութի կրկնողություն,հատկապես Արքիմեդյան ուժի մասին(Է.Ղազարյանի 7-րդ դասարանի դասագրքից,էջ151-ից մինչև   էջ163)

Պատրաստել նյութ Արքիմեդի մասին և«Կենդանիների և մարդու լողալը՝էջ158»թեմայի վերաբերյալ

14.09-25.09

Դաս1,2

Թեման.Ներածություն:Անհավասարաչափ շարժում:Միջին արագություն

Լաբորատորիայում

Հաշվարկման մարմին:Շարժման և դադարի հարաբերականությունը

Առաջադրված են  մի քանի փորձեր,որոնց կատարման ընթացքում պարզաբանվում  և քննարկվում են՝

1.Ի՞նչ է մեխանիկական շարժումը

2.Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա

3.Ի՞նչն են անվանում նյութական կետ

4.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )

5.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

6.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

7.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:

8.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին

      9.Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ:Բերել օրինակներ

      10.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

      11.Գրել միջին արագության բանաձևը

        12.Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին   արագությունը

       13.Ի՞նչ է ակնթարթային արագությունը

 Նայել և ուսումնասիրել այս նյութը уроки физики из космоса 

 Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ3-ից մինչև էջ6

Վ.Ի Լուկաշիկի խնդրագրքից կատարել խնդիրներ 113-ից մինչև 125-ը

Լրացուցիչ առաջադրանք 

Պատրաստել տեսանյութեր առօրյայում, կենցաղում ձեզ հանդիպած մեխանիկական  երևույթների վերաբերյալ(իներցիայի երևութ,հավասարաչափ և անհավասարաչափ շարժումներ)լ:Նկարագրեք,մեկնաբանեք,եզրակացրեք,

դրեք բլոգներում,հղումը ուղարկեք ինձ` g.mkhitaryan @mskh.am


Оставьте комментарий