APRIL — MAY FIZIKA 7-րդ առ.ուս.՝առաջադրանքներ(13.04-.22.05)

Ընտանեկան նախագիծ.

Բլեզ Պասկալի մասին հետաքրքիր փաստեր

Բարև, Ձեզ, քանի որ մենք ֆիզիկայից անցնում ենք <<Ճնշում>> թեման, այսօր ես ձեզ կպատմեմ ֆրանսիացի մաթեմատիկոս է, ֆիզիկոս, փիլիսոփա և գրող Բլեզ Պասկալի մասին։
Բլեզ Պասկալը ծնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Օվերն գավառի Կլերմոն քաղաքում 1623 թվականի հունիսի 19-ին։

Նրա գիտական ձեռքեբերումների, հայտնագործությունների պատվին իրենց անուններն են ստացել ճնշման միավորը Միջազգային Միավորների Համակարգում, ամերիկացի գիտնական Նիքլաուս Ուիրթի Pascal ծրագրավորման լեզուն, հիդրոստատիկայի կարևոր սկզբունք համարվող Պասկալի օրենքը։

Բլեզ Պասկալի պատվին իր անունն է ստացել նաև (4500) Պասկալ աստերոիդը։
Մաթեմատիկայում Պասկալի ամենախոշոր ներդրումը հավանականության տեսության զարգացումն է։

Պասկալը նաև ստեղծել է գումարող մեքենա (1641թ.), գտել ամբողջ թիվը մեկ այլ ամբողջ թվի վրա բաժանելու երկանդամային գործակիցների հաշվման եղանակ, որը հայտնի է Պասկալի եռանկյուն անունով:

Պասկալ

Սա պասկալի եռանկյան առջևի վեց շարքերն են:

Պասկալ

Այս եռանկյան ամեն թիվը նախորդ շարքի աջ և ձախ թվերի գումարն է:

Հետաքրքիր փաստեր ներկայացրեք ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի մասին(ներկայացման ձև ընտրեք ինքներդ):Բլեզ Պասկալը ծնվել է իրավաբանի ընտանիքում: Նրա մաթեմատիկական արտակարգ

 ընդունակությունները դրսևորվել են վաղ հասակում, իսկ 16 տարեկանում նա ձևակերպել է պրոյեկտիվ երկրաչափության հիմնական թեորեմներից մեկը, որը հետագայում կոչվել է Պասկալի թեորեմ: 1641 թ-ին նա ստեղծել է գումարող մեքենա, գտել ամբողջ թիվը մեկ այլ ամբողջ թվի վրա բաժանելու երկանդամային գործակիցների հաշվման եղանակ, որը հայտնի է Պասկալի եռանկյուն անունով:1653 թ-ին Պասկալը սահմանել է հիդրոստատիկայի հիմնական օրենքը (Պասկալի օրենք), որի համաձայն՝ հեղուկի մակերևույթին արտաքին ուժերի գործադրած ճնշումը հեղուկը հավասարապես հաղորդում է բոլոր ուղղություններով: Նրա այդ օրենքի վրա է հիմնված իր իսկ բացահայտած հիդրավլիկական մամլիչների և հիդրավլիկական այլ մեքենաների գործողության սկզբունքը: Պասկալն ապացուցել է նաև, որ օդն ունի կշիռ, հայտնաբերել է ճնշաչափի (բարոմետր) աշխատանքի սկզբունքը և այն կիրառել եղանակը կանխագուշակելու համար: Պասկալը նշանակալի հետք է թողել նաև ֆրանսիական դասական արձակի ձևավորման վրա և փիլիսոփայության մեջ: 1669 թ-ին հրատարակած «Խորհրդածություններ…» անավարտ փիլիսոփայական երկում, մարդու արժանիքը համարելով մտածելու ունակությունը, միաժամանակ առաջ է քաշել մարդու ողբերգականության և դյուրաբեկության գաղափարը՝ մարդուն անվանել է «մտածող եղեգ»: Նա մարդու փրկության միակ ուղին տեսնում էր քրիստոնեական հավատի մեջ:Միավորների միջազգային համակարգում 1 Պա այն ճնշումն է, որն առաջացնում է 1 Ն ուժը՝ 1 մ2 մակերեսի վրա հավասարապես բաշխվելով: 1 Պա = 1 Ն/մ2   Ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա և գրող Բլեզ Պասկալն առավելապես հայտնի է որպես հիդրոստատիկայի հիմնական օրենքի՝ Պասկալի օրենքի հեղինակ: Նրա անունով Պասկալ (Պա) է կոչվել ճնշման և մեխանիկական լարվածության միավորը:

Թեման.Ճնշման ուժ և ճնշում:


Գազի ճնշում

1.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:

2.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:F=pS

3.Որոնք են ճնշման միավորներըՃնշման միավորը 1Պասկալն է ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի։Գործածվում են նաև ճնշումը չափելու այլ միավորներ՝ հեկտոպասկալ (հՊա), կիլոպասկալ (կՊա) և մեգապասկալ (ՄՊա).
1 հՊա = 100 Պա, 1 կՊա = 1000 Պա, 1 ՄՊա = 1000000 Պա

4.Ինչով է պայմանավորված գազի <<ինքնակամ >> ընդարձակումը:Արտաքին ազդեցությունների բացակայության պատճառով գազն ինքն իրեն շարունակ ընդարձակվում է։

5.Որոնք են գազը բնութագրող մեծությունները:Գազը բնութագրող մեծություններն են՝ զանգվածը, ջերմությունը և ծավալ:

6.Բացատրեք գազում ճնշումը  ինչպես է փոփոխվում ,գազը բնութագրող մեծություններից կախված:Ճնշումը  փոքրանում է տարբեր բարձրությունների վրա,ճնշման մեծացմանը զուգընթաց աճում է խտությունը, իսկ ջերմաստիճանի բարձրացման դեպքում ընդարձակվում են։ 

7.Ինչու են գազերը ճնշում գործադրում անոթի պատերինԳազի ճնշումն անոթի պատերի վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով:

   Սովորել Է.Ղազարյանի դասագրքից՝էջ 102-ից,մինչև էջ 109-ը:Կատարել՝բլոգներում  էջ104-ի«Հարցեր և առաջադրանքներ»-ը,|

  1. Արկղի մեջ լցված չոր ավազի վրա այնպես դնենք սեղանիկը, որ ոտքերը վերև թեքված լինեն։ հետո սեղանիկա վրա դնենք մի կշռաքար։ Կտեսնենք, որ սեղանիկը չի ընկղմվում ավազի մեջ։ Իսկ եթե նույն սեղնիկը դնենք չոր ավազի մեջ, բայց թարս ձևոր ու դնենք նույն կշռաքարը, կտեսնենք, որ այն խրվում է ավազի մեջ։
  • ճնշման ուժը՝ Պա-ն կամ p-ն
  • Առաջինում։

2. Ճնշումը բնությագրում է երու հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը մարմինների հպան մակերևույթի մակերեսին։ p = F/S
3. Ստուգելու համար երկու հպվող մարմինների փոխազեթությունը և հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը մարմինների հպան մակերևույթի մակերեսին

4. Պա և p
Պատրաստել նյութեր էջ105-ի և էջ109-ի<<Հետաքրքիր է իմանալ>> թեմաներից:

Ինչու Ծառերը Չեն Հասնում Մինչև Երկինք

Հայտնի է որ ծառի բարձրությունը կախված է նրա տեսակից, տարիքից, հողի բնությունից, կլիմայական պայմաններից և այլն: Ամենաբարձր ծառերը էվկալիպտներն են, որոնց բարձրությունը հասնում է մինչև հարյուր մետրի: Բայց դրանից ավելի ոչ միծառ չի աճում, քանի որ չի դիմանա սեփական ծանրությանը: Կատարենք մի այսպիսի հաշվարկ: Սկսբում հավենք թե որքան է ճնշումը, որը գործադրում է օրինակ՝ 50 մետր բարձրությամբ ծառ իր հիմքի վրա: Այդ ճնշումը կարելի է հաշվել p = F/S բանաձևով, որտեղ S — ը ծառի բնի լայնական հատույթի մակերեսն է բնի հիմքի մոտ, իսկ F — ը ծառի կշիռը. F = mg (m — ը ծառի զանգվածն է, g — ն՝ միավոր զանգվածով մարմնի վրա ծանրության ազդող ուժը. g ≈ 10Ն կգ) Հետևաբար՝ ճնշումը կարելի է ներկայացնել p = mg/S բանաձևով: Մյուս կողմից՝ մարմնի նյութի խտության p = m/V բանաձևից ունենք ՝ m = pV , որտեղ V  — ն ծառի ծավալն է:

Խտացած օդն աշխատում է

Կան գյուտեր, որոնք մոռացվում են և ապա <<ծնվում>> են երկրորդ անգամ։ Դրանցից է, օրինակ, անվադողի գյուտը։
Սեղմված օդ պարունակող դողով անիվը հայտնագործել է անգլիացի ճարտարագետ Թոմսոնը 1845 թվականին։ Բայց նրա հայտնագործությանը շուտով մոռացվում է․ անվադողի գլխավոր <<պահանջատերը>>՝ ավտոմեքենան, դեռ գոյություն չուներ։
Անցնում է 48 տարի։ Եվ, ահա, Թոմսոնի գաղափարը կյանքի է կոչում մեկ ուրիշ գյուտարար՝ շոտլանդացի անասնաբույժ Դենլոպը, որը հայտնագործել է հեծանվադողը։
Սեղմված օդով լցված անվադողը տառացիորեն նվաճում է ամբողջ աշխարհը։ Եվ, դա այն պատճառով , որ ավելի ճկուն անիվ գոյություն չունի։ Ոչ մի զսպան կամ զսպանակ <<ի զորու>> չէ մրցակցելու անվադողի օդախցիկում լցված օդի հետ։
Ձեզանից շատերը, հավանաբար, գիտեն անվադողի կառուցվածքը։ Այն կազմված է արտաքին մասից՝ դողածածկանից, և ներքին մասից՝ օդախցիկից։ Դողածածկանը պատրաստվում է ամուր գործվածքից՝ կորդից, որը ներծծված է ռետինով։ Դողածածկանի արտաքին մասում կան ելլուներ, որոնք կազմում են անվադողի պահպանաշերտը։ Օդախցիկը բարակ թաղանթ է՝ պատրաստված բարձրորակ ռետինից։ Օդախցիկն ունի փական, որով նրա մեջ պոմպով օդ է ներմղվում։
Օդախցիկը, սեղմված օդի ճնշմամբ, սկսում է փքվել։ Սակայն դրան խանգարում են դողածածկանը և անվահեցը։ Ահա այսպես ստեղծվում է ճկուն, առաձգական շերտ ճանապարհի և մեքենայի միջև։

Ինչպես է մարդը շնչում

Մարդու կյանքի առաջին և վերջին գործողությունը շնչառությունն է։ Եթե առանց սննդի մարդը կարող է ապրել 2-3 շաբաթ, առանց ջրի՝ 5-7 օր, ապա առանց թթվածնի՝ 3 րոպե։ Սա խոսում է շնչառության և թթվածնի առանձնահատուկ նշանակության մասին։ 

Respiratory_system_complete_en.svg (1).png
Շնչառական համակարգ

Շնչառությունն իրականանում է շնչառության օրգանների համակարգով, որը բաղկացած է քթի խոռոչից, քթըմպանից, կոկորդից, շնչափողից, բրոնխներից և թոքերից։ Շնչառական համակարգերում տարբերում են օդատար ուղիներ և գազափոխանակություն կատարող օրգաններ՝ թոքեր։

688px-Diagrama_de_los_pulmones.svg.png
Շնչառական համակարգ
Ս
մարդը շնչում է հանգիստ և ազատ, առանց որևէ դժվարության։ Սակայն որոշ վնասվածքներ և հիվանդություններ կարող են դժվարացնել շնչառությունը։ Ժամանակին ցուցաբերած աոաջին օգնությունը կարող է զգալիորեն թեթևացնել տուժածի վիճակը և կանխել հետագա բարդությունները։

Շնչառության խանգարումը պետք է հայտնաբերել հնարավորիս արագ և ցուցաբերել համապատասխան աոաջին օգնություն։ Որոշ վնասվածքներ կամ հանկարծահաս հիվանդագին վիճակներ կարող են հանգեցնել շնչառության կանգի, որը տուժածի կյանքին անմիջական սպառնացող իրավիճակ է: Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ ցուցաբերել առաջին օգնություն։Քթի կառուցվածքը

Մարդու մարմնի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մատակարարում։ Շնչառական համակարգը շնչառության միջոցով մարմնի բջիջներին ապահովում է թթվածնի անհրաժեշտ քանակով և հեռացնում է ածխաթթու գազը։ Ներշնչման ժամանակ թոքերը լցվում են օդով, և թթվածինն օդից անցնում է արյան մեջ։ Արյան շրջանառության համակարգը մղում է թթվածնով հարուստ արյունը դեպի օրգանները և հյուսվածքները, որտեղ թթվածինն օգտագործվում է սննդանյութերից էներգիայի անջատման գործընթացում։ Տարբեր գործողությունների իրականացման համար անհրաժեշտ է տարբեր քանակի էներգիա, հետևաբար՝ նաև թթվածին։Թոքերի կառուցվածքը

Շնչառությունը կատարվում Է շնչառական, սրտանոթային, նյարդային և հենաշարժիչ համակարգերի համաձայնեցված, համատեղ գործունեության շնորհիվ։ Այս համակարգերից յուրաքանչյուրի վնասվածքը կարող Է բերել շնչառության խանգարումների։

մարդու քթի և բերանի խոռոչից հազալիս, փռշտալիս, խոսելիս և նույնիսկ արտաշնչման պահին դուրս են թափվում բազմաթիվ ջրային կաթիլներ, որոնք պարունակում են հիվանդաբեր մանրէներ։ Այդ մանրէները կարող են թափանցել առողջ մարդու օրգանիզմ օդակաթիլային ճանապարհով և առաջացնել շնչառական օրգանների բազմաթիվ հիվանդություններ, որոնցից են հատկապես գրիպը, տուբերկուլյոզը, անգինան, դիֆթերիան և այլն։

Հարուցիչները հիվանդից առողջ մարդու օրգանիզմ են թափանցում օդակաթիլային եղանակով և տեղակայվում թոքերի մեջ, այդտեղ ստեղծում բորբոթային օջախ։ Աստիճանաբար ախտահարվում են մեծ թվով թոքաբշտիկներ, և հյուսվածքը կարող է մահանալ։ Հիվանդի ջերմաստիճանը թեթև բարձրանում է, առաջանում է մշտական հազ, աշխատունակության նվազում։ Հիվանդին անպայման անհրաժեշտ է հիվանդանոցային, առողջարանային դեղամիջոցներով բուժում, բարձր կալորիականությամբ վիտամիններով հարուստ սնունդ, չոր, արևոտ կացարան, մաքուր օդ, հանգիստ։ Հիվանդությունը կանխելու նպատակով նորածնի կյանքի առաջին շաբաթում նախապաշտպանական պատվաստումներ են կատարում։

Մարդու և կենդանիների կենսագործունեության համար կարևոր նշանակությունի ունի մթնոլորտային օդի բաղադրությունը, որը կարող է փոխվել արտաքին միջավայրի տարբեր պայմաններում։ Մթնոլորտային օդում թթվածնի քանակը վերականգնվում է բույսերի շնորհիվ։ Սակայն վատ օդափոխվող տեղերում, ներքնատներում, ինչպես նաև լեռներում նկատվում է թթվածնի անբավարարություն։

Լեռնային հիվանդությունը օրգանիզմի ախտաբանական վիճակ է, որն առաջանում է բարձրլեռնային պայմաններին հատուկ նոսր օդում գտնվելիս: Բարձունքային հիվանդության տարատեսակ է. առաջանում է մեծ բարձրություններում առկա թթվածնաքաղցի հետևանքով: Լեռնային հիվանդության հիմնական ախտանշաններն են հևոցը, սրտխփոցը, գլխապտույտը, գլխացավերը, աղմուկն ականջներում, անոթազարկի հաճախացումը, երբեմն` սրտի գործունեության խանգարումը, մկանային թուլությունը, քթային արյունահոսությունը, սրտխառնոցը և այլն: Իսկ լեռնային հիվանդության բուժման համար պետք է վերացնել կամ թուլացնել օրգանիզմի հյուսվածքների թթվածնային քաղցը:

Оставьте комментарий