APRIL 2021.

1.Ինչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։Հենարանի վրա գտնվող մարմինը չի ընկնում ներքև, որովհետև նրա վրա, բացի ծանրության ուժից, ազդում է նաև մեկ՝ ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժ: Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է հենարանում մարմնի ազդեցության առաջացրած դեֆորմացիայի հետևանքով: Քանի որ  ազդեցությունը միակողմանի չի լինում, ուրեմն հենարանն էլ է ազդում մարմնի վրա: Մարմնում դեֆորմացիայի հետևանքով առաջանում է առաձգականության ուժ, որն ուղղված է դեպի ներքև, որով  մարմինն ազդում է հենարանի վրա:Նույնը կարելի է ասել կախոցից կախված մարմնի համար՝ դեֆորմացվում է ոչ միայն կախոցը, այլև մարմինը, որը դեպի ներքև ուղղված ուժով ազդում է կախոցի վրա:

2.Ինչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժն է, որն ազդում է հենարանի կամ կախոցի վրա։ Իսկ ծանրության ուժը գրավիտացիոն ուժ է, որն ազդում է մարմնի վրա: Այդ ուժերը միշտ ուղղված են ուղղաձիգ դեպի ներքև և կիրառված են տարբեր մարմինների վրա:

3.Ինչպես է ուղղված մարմնի կշիռը, և որտեղ է այն կիրառված։Ինչպես յուրաքանչյուր ուժ, կշիռը միավորների ՄՀ -ում չափվում է նյուտոններով։
Կշիռը ևս գծագրում պատկերվում հատվածի տեսքով, որի վրայի սլաքը ցույց է տալիս դրա ուղղությունը:Հենարանի վրա դրված մարմնի վրա ազդող ուժերն են՝ Fծանր.=m⋅g ծանրության ուժը և N՝ հենարանի հակազդեցության ուժը:P-ն հենարանի վրա մարմնի ազդեցությահն ուժն է, այսինքն կշիռը:Կախոցից կախված մարմնի վրա ազդում են Fծանր.=m⋅g ծանրության ուժը և T` թելի առաձգականության (լարման) ուժը: P-ն հենարանի վրա մարմնի ազդեցության ուժն է, այսինքն՝ կշիռը:

Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի վերև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։

4.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P=mxg

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:Մարմնի  կշռի և ծանրության միջև Fծանր.=P=m⋅g հարաբերակցությունը իրավացի է այն դեպքում, եթե հորիզոնական հենարանն անշարժ է, կամ շարժվում է ուղղագիծ և հավասարաչափ Երկրի նկատմամբ:Եթե մարմինը սկսում է շարժվել ծանրության ուժի ազդման ուղղությամբ, ապա Fծանր.=P=m⋅g հարաբերակցությունը խախտվում է: Պարզվում է, այս դեպքում հենարանը մարմնի վրա ճնշում է ավելի ուժեղ կամ թույլ, քան ուղղագիծ հավասարաչափ շարժման դեպքում և մարմնի կշիռը կարող է մեծ կամ փոքր լինել ծանրության ուժից:Օրինակ, տիեզերանավի վերսլացքի ժամանակ, կամ արգելակմամբ վայրէջք կատարելիս, տիեզերագնացի կշիռը մեծ է լինում ծանրության ուժից և նա գերբեռնվածություն է զգում:

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b901234


7.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

  1. Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ

Շփման առկայությունը հաստատելու համար պետք է դիտարկենք և բերենք օրինակ

Օրինակ ՝ Փորձենք շարժել սեղանին դրված ծանր գիրքը ՝ նրա վրա ազդող հորիզոնական ուղղված ուժով: Կնկատենք, որ ազդող ուժը բավականաչափ փոքր է, այսինքն գիրքը դադարի վիճակում է: Եվ սկսում է շարժվել միայն այն դեպքում, երբ ազդող ուժ է լինում: Այդ ուժը մարմնի և սեղանի մակերևույթների միջև առաջացած դադարի շփման ուժն է

  1. Ինչով է պայմանավորված շփումը

 Շփման ուժը պայմանավորված է շփման ուժի մեծության և շփվող մարմինների ողորկության աստիճանից

  1. Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ

Շփման տեսակներից են ՝ դադարի շփման ուժը, սահքի շփման ուժը և գլորման շփման ուժը

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:
Օրինակ՝երբ քարը գլորենք թեկ մակերևույթի վրայից, ապա նրա արագությունը գնալով մեծանում է շփման ուժի նկատմամբ, իսկ երբ այն քաշենք հարթ մակերևույթի վրայով, ապա նրա շփման ուժը կլինի ավելի շատ:
5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ
Եթե շփման ուժը չլիներ, ապա օրինակ ավտոմեքենային հնարավոր չէր արգելակել, ինչը կարող էր բերել վատ հետևանքների:
6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ
Եթե շփման ուժը կա, ապա մարդը չի կարող տեղափոխել մի ծանր իր, մի տեղ որտեղ նա ուզում է:
7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը
Շփման ուժ մեծացնելու համար կարելի է մակերևույթը դարձնել խորդուբորդ:
8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը
Շփման ուժը փոքրացնելու համար կարելի է մակերևույթը ինչքան հնարավոր է հարդեցնել:
9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;
Օրինակ թուղթը, երբ պատուհանից կցենք, ապա նրա վրա կազդեն և ծանրության ուժը և օդի դիմադրողականությունը:
10.Որ ուժն է կոչվում համազոր:
Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցություն, ինչ մի քանի ուժերը միասին ազդելիս, կոչվում է այդ ուժերի համազոր:
11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Նրանց համազորը ուժը ուղղված է նույն ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների գումարով:

ՌՈԲԵՐՏ ՀՈՒԿ

Ռոբերտ Հուկ (18 հուլիսի, 1635 թվական — 3 մարտի, 1703 թվական)։

1659 թվականին պատրաստել է օդային պոմպը։ Քրիստիան Հյույգենսի հետ հաստատել է (մոտ 1660 թվական) ջերմաչափի հաստատուն կետերը՝

Картинки по запросу "Ռոբերտ հուկի մասին  հետաքրքիր պաստեր"

սառույցի հալման և ջրի եռման կետերը։ Կատարելագործել է բարոմետրը, հայելային աստղադիտակը, դիտախողովակն օգտագործել անկյունները չափելու համար, նախագծել քամու ուժը չափող սարք, շրջանը մասերի բաժանող մեքենա և այլ բազմաթիվ սարքեր։ Ժամացույցի մեխանիզմի հիմնական մասը Հուկի մանրադիտակը, խցանի։1660 թվականին սահմանել է առաձգական մարմնին կիրառված և այդ մարմնի դեֆորմացիայի համեմատականության օրենքը։Հուկը կողմնակից էր լույսի ալիքային տեսությանը և վիճարկում էր մասնիկային (կորպուսկուլային) տեսությունը, ջերմությունը համարում էր նյութի մասնիկների մեխանիկական շարժման արդյունք

Հետաքրքիր փաստեր

  1. Մանկության տարիներին ապագա հետազոտողը հաճախ հիվանդանում էր։ Բժիշկները նրան չեն տալիս կյանքի ավելի քան երկու տասնամյակ: Բայց դա չի խանգարել տղային ժամացույցներ և մեխանիկական մոդելներ պատրաստել։
  2. Հուկը նաև ճարտարապետ էր: Նա օգնեց վերակառուցել Լոնդոնը 1666 թվականի հրդեհից հետո, ինքնուրույն նախագծեց շատ շենքեր, մասնավորապես Գրինվիչի աստղադիտարանը և մասնակցեց փողոցների վերազինմանը:
  3. Հուկի Հանրաճանաչություն վիճաբանություն առաջացրեց Իսահակ Նյուտոնի հետ: Որոշ պատմաբաններ համոզված են, որ վերջինս իսկապես օգտագործել է Հուկի վարկածները ծանրության և լույսի վերաբերյալ ՝ ներկայացնելով որպես իր սեփականը: Գիտնականը իր գործընկերոջը մեղադրել է գրագողության մեջ, մինչդեռ Նյուտոնը շարունակում էր պնդել ինքնուրույն: Նրանք ասում են, որ Նյուտոնը նույնիսկ փորձել է այրել Հուկի ձեռագրերը:
    4.Բժիշկները եւ հարազատները Հուկը վախենում էր, որ նա կմահանա մանկություն: Ոմանք պնդում էին, որ ինքը չի ապրել մինչեւ քսան տարիների ընթացքում: Այնուամենայնիվ, ֆիզիկոսը էր ապրել է 68 տարի, ինչը շատ երկար ժամանակ կարող են կանչվել ի չափանիշներին տասնյոթերորդ դարում. Title «բջջային», որը նա առաջարկել է տարրական միավորների կենդանի մարմնի, պայմանավորված է նրանով, որ նման մասնիկներ Հուկը բջիջները հիշեցնում վանականները: Մեկը փորձերի հետ կապված շունչը, գրեթե ավարտվել է արցունքներով համար գիտնական ամուսնուն. Նա ինքն իրեն դրել է հատուկ հերմետիկ միավորի, որից պոմպերը օդը, եւ մասամբ հետեւանքով լսողության կորուստը: Բացի ից հուշարձանի, որը կառուցվել է հետ համատեղ Wren, Հուկը ծրագրերի վրա, որոնք ստեղծվել շենքեր, ինչպիսիք են աստղադիտարանի ժամը Greenwich եւ Սուրբ Պողոսի տաճարում. Տեսնել աշխատանքը մեծ ֆիզիկոս այժմ կարող:

Իսահակ Նյուտոն. Հետաքրքիր Փաստեր.

Isaac-newton_1.jpg

Ձեզ եմ ներկայացնում հետաքրքիր փաստեր անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկի՝ Իսահակ Նյուտոնի մասին։
Նա չէր սիրում խորթ հորը
Նյուտոնն ուներ մեղքերի ցուցակ, որտեղ գրի էր առնում, թե ինչ մեղքեր է գործել մինչ տվյալ պահը։ Դրանցից մեկը եղել է հորն ու մորը տան մեջ այրելու սպառնալիքը։ 
Նորածին ժամանակ նա մահվան եզրին է եղել 
Նա վաղահաս ծնունդ է եղել և 11-15 շաբաթ շուտ է ծնվել։ Շատ փոքր է եղել և հնարավոր էր, որ չապրեր։
Խնձորի պատմությունն իրական չէ
Ըստ այն պատմության, որ Նյուտոնը խնձորի ծառի տակ նստած է եղել, երբ խնձորն ընկել է գլխին, սուտ է։ Նա պարզապես նայել է պատուհանից, երբ խնձորն ընկել է։ Անգամ որոշ գիտնականներ պդնում են, որ դա էլ է հորինված
Նա կակազել է
Ինչպես շատ հանճարներ, Նյուտոնը ևս կակազել է։ Նրա նման են եղել նաև Ուինսթոն Չերչիլը, Չարլզ Դարվինը և այլք։
Նա հայտնել է աշխարհի վերջի ժամկետը
Նա հայտնել է, որ աշխարհի վերջը չի լինի ավելի շուտ, քան 2060թ.-ը։ Դրանով նա ցանկացել է վերջ դնել աշխարհի վերջի մասին բազմաթիվ կարծիքների, սակայն այդ թվականն արդեն իսկ բավական մոտ է։ 
Նա լավ քաղաքական գործիչ չէր
Որպես Ազգային Ժողովի անդամ՝ նա խոսել է մեկ անգամ՝ խնդրելով փակել պատուհանը։
Նրա շունը այրել է Նյուտոնի լաբորատորիան
Ըստ վարկածի՝ Նյուտոնի շունն այրել է հանճարի լաբորատորիան՝ վերացնելով նրա քսան տարվա հետազոտությունները։ Սակայն շատերն էլ ասում են, որ հրդեհը բռնկվել է բաց պատուհանից եկող քամուց, որը շրջել է վառվող մոմը։
Նա տառապել է նյարդային հիվանդությամբ
1979թ.-ին Նյուտոնի մազերի ուսումնասիրությունը ցույց է տվել մեծ քանակությամբ սնդիկի առկայություն, որը հավանաբար հավաքվել է նրա ուսումնասիրությունների արդյունքում։ Սակայն չափազանց շատ սնդիկը կարող է նյարդային դարձնել մարդուն։ Իսկ շատերը պնդում են, որ նրա մազերը երբեք չեն թափվել և նրա լնդերը երբեք չեն արյունահոսել. երկուսն էլ սնդիկից թունավորման արդյունք են։

Ե՞ՐԲ Է ԸՆԿԵԼ ՆՅՈՒՏՈՆԻ ԽՆՁՈՐԸ
Հանրահայտ պատմությունը, թե Իսահակ Նյուտոնը ձգողականության տեսությունը մտահղացել է այն բանից հետո, երբ նրա գլխին խնձոր է ընկել, ոչ բոլորին է համոզիչ թվում: Բանն այն է, որ նշված դեպքի մասին պահպանվել է երկու գրավոր վկայություն: Մեկի հեղինակը Նյուտոնի կենսագիր Ուիլյամ Սթյուքլին է: Նա գրում է, որ 1726 թվականին ինքը գիտնականի հետ թեյ է խմել խնձորի այգում և Նյուտոնը վերհիշել է, թե ինչպես ծագեցին մտքեր գրավիտացիայի մասին, երբ մի անգամ ճիշտ այդպես նստած է եղել խնձորենու տակ: Մյուս տարբերակի հեղինակը Նյուտոնի ասիստենտ Ջոն Կոնդուիտն է: Վերջինս պնդում է, թե խնձորի դեպքը տեղի է ունեցել 1666 թվականին, երբ ֆիզիկոսը հանգստանում էր իր մոր դաստակերտում:
Մնում է միայն հասկանալ, թե ինչու՞ Նյուտոնն իր «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» աշխատությունը, որտեղ ապացուցում է տիեզերական ձգողականության օրենքը, գրեց ոչ թե անմիջապես, այլ խնձորի անկումից 20 տարի հետո:

Նյուտոնի խնձորի հետևանքները
Նյուտոնը սովորություն ուներ նստել բակում, ուր հովանի էր անում հարևանի խնձորենու ճյուղը, և խորհել: Հենց այդտեղ էլ գիիտնականն աշխարհահռչակ գյուտ է անում, և ամենքը նրա մասին են խոսում ու նրան են գովերգում: Այդ տեսնելով` հարևանը հարցնում է, թե նա ինչպես է այդ գյուտն արել: Նյուտոնը կատակում է, որ դրա պատճառը ծառից ընկած խնձորն է եղել: Հարևանը տեսնելով, որ Նյուտոնի գյուտի պատճառը իր ծառից ընկած խնձորն է եղել, մյուս օրը կտրում է խնձորենու ճյուղը, և ինքն է նստում ծառի տակ ու սպասում մեծ գյուտ անելուն: Անցնում են օրեր ու երկարաձիգ տարիներ, և այդ ժամանակամիջոցում ծառից հարևանի գլխին շատ խնձորներ են ընկնում, բայց հարևանի անունը պատմության մեջ ոչ մի հետք չի թողնում:

Оставьте комментарий