ինչպե՞ս դիմավորեցիր Ամանորը

 

Ես կարդացի , թե

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԱՄԱՆՈՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Նոր տարին այն եզակի, նույնիսկ միակ տոնն է, երբ բոլոր մարդիկ առանց բացառության փորձում են հավատալ հրաշքների, ցանկություններ են պահում և նվերներ մատուցում : Բոլորը սպասում են Ձմեռ Պապուն ,  կամ Սանտա Կլաուսին: 

Մայրիկս պատմում է , վոր  Ամերիկայում  ավելի շատ ուշադրություն է դարձվում ոչ թե նվերին, այլ փաթեթավորմանը: Ծննդյան տոնի օրը բոլորը կարող են ժամերով և մեծ ուրախությամբ բացել նվերը, որը կաղամբի նման փաթաթված է բազմաթիվ թղթերի մեջ:
Դանիացիները  կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա: Այն  ևս անակնկալով է: Շիլայի առանձնահատկոթյունն այն է, որ այնտեղ թաքնված է ընկույզ կամ նուշ: Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին: Եթե նրանցից որևէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել այլևս չի լինի: Ամուսնացածների համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապես հաջող տարի: Դա ևս վատ չէ:

Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են «Father Christmas»-ն (բառացի նշանակում է Ծննդյան Հայր): Նրան գրում են նամակ՝ մանրամասն թվարկելով և բացատրելով, թե ինչ են ցանկանում: Նամակն այնուհետև գցում են բուխարիի մեջ: Ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կհասցնի ուղարկված նամակը: Ի դեպ, բրիտանացիների նվերները գրեթե նույն արժողության են, իսկ կարգի համաձայն, դրանք բաժանվում են վիճակահանության միջոցով:

Իտալիայում անցնող տարվա վերջին օրը բոլոր պատուհաններից դուրս են թափում անպիտան իրերը: Իտալացիները նախընտրում են Նոր տարի մտնել ոչ միայն տան նորացված հարդարանքով, այլև նոր հագուկապով: Սակայն իտալական հին ավանդույթը այլ է. դեկտեմբերի 31-ին տղամարդիկ և կանայք հարազատներին նվիրում են կարմիր գույնի ներքնազգեստ: Հենց այդ գույնն է խորհրդանշում նորությունը: Իսկ փոքրիկ իտալացիները նվերներ են սպասում Ձմեռ Պապու կնոջից, որը անվանվում է ոչ թե Ձյունանուշ, այլ Լա Բեֆանա:

Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է: Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը: Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ: 
Անկախ նրանից, թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, Հարավային Գերմանիայում և Ավստրիայում մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում:

Ճապոնիայում կա ավանդույթ. Ամանորից առաջ միմյանց նվիրում են բացիկներ այն կենդանու պատկերով ում տարն գալիս է: Սակայն ճապոնական տան հիմնական զարդարանքը «կադոմացու»-ն է (ելքի մոտի սոճի): «Կադոմացու»-ն յուրօրինակ ողջույն է Նոր տարվա սրբին: Սովորաբար «կադոմացու»-ն պատրաստում են սոճիից, բամբուկից  և բրնձի հյուսված ցողուններից: Ճապոնացիներն իրենց տունը զարդարում են նաև ձարխոտի և մանդարինի տերեւներով: Ի դեպ, Նոր տարվա առաջին վայրկյաններից ճապոնացիները սկսում են ծիծաղել, քանի որ համոզված են, որ ծիծաղը նոր տարում իրենց հաջողություն կբերի:

Ծննդյան օրերին  Չինաստանում  հայտնվածներն առաջին հերթին նկատում են Լույսի Ծառեր: Դա մեր տոնածառի նախատիպն է: Լույսի Ծառերը զարդարվում են արևելյան ճոխությամբ, վառ լապտերիկներով, ծաղիկներով և ծաղկաշղթաներով: Նույն ձևով զարդարվում են նաև տները: Տոնի նախօրեին փոքրիկ չինացիները տան պատերին կախում են գուլպաներ, որտեղ Դուն Չե Լաո Ռենը՝ Ծննդյան Պապիկը, դնում է իր նվերները:

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ, չնայած կան որոշակի կանոններ: Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը: Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:

Իսք ես մայրիկիս հետ ուրախ դիմավորեցինք Նոր 2019 տարին և  պահեցինք երազանքներ և նրանք ամպայման կիրականանան: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Оставьте комментарий